Հենրիկ Ազատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Ազատյան | |||
| |||
---|---|---|---|
Կրթություն՝ | Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց, Երևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | հունվարի 6, 1928 | ||
Ծննդավայր | Բերդավան, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Վախճանի օր | դեկտեմբերի 26, 2013 (85 տարեկան) | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Հայր | Գևորգ Ազատյան | ||
Պարգևներ |
Հենրիկ Գևորգի Ազատյան (հունվարի 6, 1928, Բերդավան (նախկին անվանումը՝ Ղալաչա), Ղազախի գավառ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2013[1][2]), հայ քաղաքական և պետական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիկ Գևորգի Ազատյանը ծնվել է 1928 թվականին Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում։ Հայրը՝ Գևորգ Ազատյան և մայրը՝ Վարդանուշ Տեր-Մելիքսեցյան։
1946 թվականին ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1951 թվականին։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Երևանի 26 կոմիսարների կուսշրջկոմում՝ որպես հրահանգիչ։
1952-1953 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մարքսիզմ-լենինիզմի, փիլիսոփայության և քաղաքատնտեսության դասախոսական կադրերի պատրաստման կուրսերում։
1953-1957 թվականներին աշխատել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնում՝ որպես ասիստենտ և հետո ավագ դասախոս։
1957 թվականից մինչև 1986 թվականն աշխատանքի է անցել Հայաստանի կոմկուսի կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնում՝ հրահանգիչ, սեկտորի վարիչ, բաժնի վարիչի տեղակալ։
1986-1991 թվականներին աշխատել է Արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի նախագահ։
1991 թվականից աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների տեղեկատվության կենտրոնում՝ որպես ավագ գիտաշխատող։
2001 թվականից աշխատում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։
Երկու անգամ ընտրվել է ՀՄԿԿ 1 (36) և միավորիչ համագումարի պատգամավոր Մյասնիկյանի տարածքային կազմակերպությունից։
Պատմական գիտությունների թեկնածու[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով, մեդալներով և պատվոգրերով։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակել է մի շարք գրքեր՝ «Դանուշ Շահվերդյան» (հայերեն), «Սուրեն Սպանդարյան» (ռուսերեն), «Բախտորոշ պայմանագրեր» (հայերեն, ռուսերեն և անգլերեն), «Հայերը միջազգային դիվանագիտական խաչմերուկներում» (հայերեն)[4][5]։ «Երևանի Պետական Համալսարան» Միջազգային Հարաբերությունների Ֆակուլտետ 1945-1953 գրքի համահեղինակներից է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կյանքից հեռացել է Հենրիկ Ազատյանը».
- ↑ «Կյանքից հեռացել է Հենրիկ Ազատյանը aravot.am».
- ↑ Center, Armenian Information. «Գիտաշխատողի համեստ կենսագրությունն ու ընտանիքը (Photo)». Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Ազատյան, Հենրիկ Գևորգի». koha.anau.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ Բախտորոշ պայմանագրեր, Հենրիկ Ազատյան
- Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հունվարի 6 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Բերդավան գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 2013 մահեր
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ պետական գործիչներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ